ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

«Հայրենիք». Նույնիսկ ամբողջ ընդդիմադիր քաղաքական վերնախավի ձերբակալմամբ հնարավոր չէ մոռացության մատնել հայրենիքի նկատմամբ դավաճանությունը

«Հայրենիք». Նույնիսկ ամբողջ ընդդիմադիր քաղաքական վերնախավի ձերբակալմամբ հնարավոր չէ մոռացության մատնել հայրենիքի նկատմամբ դավաճանությունը
14.11.2020 | 19:58

Երկիրը թուրքին հանձնած դավաճանական վարչախմբի հրամանով Արթուր Վանեցյանը հրավիրվել է ԱԱԾ և ձերբակալվել է, հայտնում են «Հայրենիք» կուսակցությունից։

«Ընդդիմադիր քաղաքական առաջնորդների նկատմամբ իրականացվող այս ռեպրեսիվ թատրոնը, մի կողմից, նպատակ ունի կանգնեցնել սկսված ժողովրդական ընդվզումը, իսկ մյուս կողմից՝ շեղել հանրության ուշադրությունը Նիկոլ Փաշինյանի ձեռքով ստորագրված՝ Արցախը թշնամուն հանձնելու մասին հայտարարությունից: Նույնիսկ ամբողջ ընդդիմադիր քաղաքական վերնախավի ձերբակալմամբ հնարավոր չէ մոռացության մատնել հայրենիքի նկատմամբ իրականացված դավաճանությունը: Չի՛ ներվելու», - ասված է կուսակցության հայտարարությունում:

Դիտվել է՝ 3812

Մեկնաբանություններ